Կենդանակերպի նշանին բնորշող ընդամենը մեկ բառ: Իմացեք թե որ բառն է բնորոշում Ձեզ

loading...
 

Խոյ՝ ամենա

Սիրում են հաղթել, նրանց համար չափազանց կարևոր է լինել ամենա-ամենան։

Ցուլ՝ վստահելի

Ցուլերը գնահատում են մարդկանց հուսալիությունը և դրա լավագույն օրինակն են։

Երկվորյակներ՝ բազմագիտակ

Երկվորյակները բազմագիտակ, հետաքրքիր մարդիկ են։

Խեցգետին՝ անվտանգ

Խեցգետինները որևէ հարաբերություն և ծրագիր չեն սկսի, եթե հարյուր տոկոսով վստահ չեն, որ այդ մարդը կամ գործը անվտանգ և վստահելի է։ Նրանք երջանիկ են ու հանգիստ միայն կատարյալ անվտանգության պայմաններում։

Առյուծ՝ յուրահատուկ

Առյուծները համոզված են, որ բացարձակ անկրկնելի են և տանել չեն կարողանում, երբ իրենց համեմատում են որևէ այլ մարդու հետ։

Կույս՝ անթերի

Կույսերի համար սկզբունքային կարևորություն ունի ամեն ինչ ճիշտ անել։ Հենց դա է պատճառը, որ նրանք հիվանդագին են ընդունում իրենց և մյուսների սխալները։

Կշեռք՝ գեղեցիկ

Կշեռքներն ամբողջ աշխարհն ընկալում են գեղեցկության ու էսթետիկայի պրիզմայով։ Ամեն ինչ և միշտ պետք է գեղեցիկ լինի։

Կարիճ՝ ազդեցիկ

Կարիճները «սև» կարդինալներ են. թե՛ տանը և թե՛ աշխատավայրում բոլորը նրանց ազդեցության ու վերահսկողության տակ են։

Աղեղնավոր՝ ներկայացուցչական

Աղեղնավորները շատ են սիրում մարդկանց ճիշտ ուղու վրա դնել։

Այծեղջյուր՝ կոմպետենտ

Որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել Այծեղջյուրների կոմպետենտությունը: Սա ապացուցում են նրանց դիպլոմները, մեդալները և պարգևները։

Ջրհոս՝ ստեղծագործ

Ջրհոսները վառ, օրիգինալ մարդիկ են և իրենք էլ շատ լավ գիտեն դրա մասին։

Ձկներ՝ ինտուիտիվ

Ձկները իրենց խորը ներաշխարհի շնորհիվ կարող են նկատել բաներ, որոնք վրիպում են մյուսների ուշադրությունից։

loading...