Հորոսկոպի ամենաանկախ ու ինքնագլուխ հինգ նշանները

loading...
 

Այծեղջյուր

5-րդ տեղը զբաղեցնում են այծեղջյուրները: Անվանումի առաջին տառը կարելի է պայմանականորեն համեմատել արքա բառի հետ, որը կդառնա նշանի լավագույն մեկնաբանությունը: Նրանք խորապես հավատում են, որ անգերազանցելի են, իսկ սեփական խոսքն ամենամեծ ճշմարտությունն են համարում:
Ամենափոքր խախտմանը նրանք տհաճորեն կարձագանքնեն: Սիրում են շփվել նրանց հետ, ում իրենց հավասար են համարում: Այծեղջյուրների շրջապատը մեծ չէ, բայց եկեք ընդունենք, որ արքայական նորմերին համապատասխանողներն էլ շատ չեն: Նրանք երբեք ստիպողաբար ոչինչ չեն անում, իսկ համոզելն անիմաստ է: Չեն սիրում բացատրություններ տալ, քանի որ այդ ամենը հակասում է իրենց արքայական ինքնությանը:


Ջրհոս

Զարմանալի է, բայց փաստ, որ 4-րդ տեղը զբաղեցնում են խելացի ջրհոսները: Նրանք խելացի են, շրջահայաց և կարողանում են հաշվարկել ամեն քայլը և հասնում են իրենց նպատակների իրագործմանը: Հաճախ նրանց դրական հատկանիշները բռնապետական են դառնում շրջապատի համար, քանի որ բոլորին պարտադրում են իրենց տեսակետը: Կուտակած մեծ փորձն ու նպատակասլացությունը երբեմն չար կատակ են խաղում ջրհոսների հետ, քանի որ նրանք դադարում են հաշվի նստել ուրիշների կարծիքի հետ: Նրանց համար ամոթալի է ուրիշի վրա մեղք բարդելով սեփական կաշին փրկելը:


Երկվորյակներ

3-րդ տեղում անկանխատեսելի երկվորյակներն են: Նրանք խաղարկային են, եռանդուն, իսկ երբեմն անտարբերության դիմակ են հագնում: Մտերիմ վերաբերմունքը նրանք կարող են արագ փոխել սառը պահվածքով: Օգնության ձեռք կմեկնեն, թե կհանեն դանակը, իրենք ևս վստահ չգիտեն: Նրանց կողքին պետք է միշտ զգոն լինել և ցույց չտալ սեփական թուլությունները, որպեսզի նրանք չկարողանան այդ ամենը ձեր դեմ օգտագործել: Նրանք նենգությամբ գերազանցում են բոլոր նշաններին:


Խոյ

2-րդ տեղը բաժին է հասել խոյերին: Կրակի տարերքի տակ ծնված խոյերը մեկ վայրկյանում այրում են բոլոր կամուրջները և հրաժարվում են տասնամյակների պատմություն ունեցող մտերմությունից: Նրանք կարծում են, որ իրենք միշտ ճշմարիտ որոշումներ են ընդունում և այլ տարբերակ չեն ընդունում: Եթե ձեր շրջապատում կան խոյեր, ուրեմն՝ զինվեք համբերությամբ ու պատրաստ եղեք հաշվի նստել նրա անսխալականության հետ:


Կարիճ

Այս ցանկը գլխավորում են կարիճները: Նրանք էգոիստ են, դաժան և լի են վրեժխնդրությամբ: Նրանք չեն կարող ապրել առանց խայթելու: Նրանց ներսի թույնի 80%-ը շրջապատի համար է, իսկ 20%-ը` իրենց: Չափից ավելի պահանջկոտ են իրենց և մյուսների նկատմամբ: Հոյակապ ինտուիցիա ունեն և հավատում են, որ անհնարին ոչինչ չկա: Նրանց ճանապարհին կանգնելը նման է մահվան դատավճռի: Նրանց համար, ովքեր խանգարում են կարիճներին, միշտ պահուստային թույն կա կուտակած. նրանք խայթում են հաճույքով և առաջ են գնում առանց ետ նայելու:

loading...